Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն սահմանել է համակենտրոնացմանն առնչվող նոր կարգավորումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդունել է «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 16-ին։

Որոշմամբ ի նպաստ տնտեսավարող սուբյեկտների կատարվել են համակենտրոնացման հայտարարագրման շեմերի էական փոփոխություններ։ Մասնավորապես բարձրացվել է ակտիվների և հասույթների չափը, սահմանվել է ակտիվների և հասույթների միասնական չափ, ինչպես նաև վերացել է չափերի տարանջատումը ըստ համակենտրոնացման տեսակի։

Առավել հստակեցվել և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ընդունված փոփոխություններին համահունչ բարեփոխվել են համակենտրոնացման հայտարարագրման կարգին և հայտարարագրի ձևին առնչվող կարգավորումները։