Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Խորհրդակցությանը ներկայացվել են զեկույցներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրությունների կատարման ընթացքի, մտավոր սեփականության և մրցակցության հարցերի, պետական գնային կարգավորման, հակամենաշնորհային/մրցակցային մարմինների իրավակիրառ գործունեության և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ:

ՄՊՀ հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության օրենսդրության կիրարկումը մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարաբերությունների նկատմամբ» թեմայով զեկույցով: