Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի իր գործընկեր Գևորգ Գրիգորյանին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը և այլ հարցերի:

Առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև: