Հրապարակվել է «Նորմատիվ իրավական ակտերի «հորիզոնական» աստիճանակարգության հիմնախնդիրները Հայաստանի սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում» հոդվածը

«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 2021 թվականի 5-րդ համարում հրապարակվել է «Նորմատիվ իրավական ակտերի «հորիզոնական» աստիճանակարգության հիմնախնդիրները Հայաստանի սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությանն առնչվող մի շարք կարևոր հարցադրումների: Հոդվածը համահեղինակել են ՄՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ […]