Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի փորձագետ Սաթիկ Ղիմոյանը ներկայացնում է Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները։


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործառույթների արդյունավետ ու լիարժեք ապահովման նպատակով կանխարգելիչ լիազորություններին զուգահեռ ունի նաև վերահսկողական լիազորություններ, որոնց կարգավորմանը զգալի տեղ է հատկացվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխումների շրջանակում։

Որո՞նք են Հանձնաժողովի վերահսկողության օբյեկտները․


• տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահպանումը,
• Հանձնաժողովի որոշման կատարումը (պահպանումը)։

Ի՞նչ վերահսկողական լիազորություններ ունի Հանձնաժողովը.


Նոր խմբագրությամբ օրենքով Հանձնաժողովի վերահսկողական լիազորություններն են՝
• տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցումը և պատասխանատվության կիրառումը՝ իր կողմից սահմանված ժամկետում խախտումը շտկելու և հետագայում բացառելու հանձնարարականով,
• տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության և այլ նպատակներով ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման իրականացումը,
• պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով դատարան դիմելը՝ վեճի վարչական կարգով լուծման անհնարինության դեպքում,
• տնտեսավարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների միջև՝ սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով դատարան դիմելը,
• և այլն։

Ի՞նչ նորամուծություններ են նոր խմբագրությամբ Օրենքով սահմանվել Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունների վերաբերյալ․

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխման արդյունքում սահմանվել են հետևյալ նորամուծությունները․
• ընդլայնվել ու հստակեցվել է վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովող գործիքակազմը, այդ թվում՝ սահմանվել է Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում և արտաքին դիտում իրականացնելու իրավասություն,
• սահմանվել է Հանձնաժողովի կողմից ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման ընթացքի տեսաձայնագրման և (կամ) լուսանկարահանման հնարավորություն,
• նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանների, նախատեսված պարտավորությունների և ոչ գույքային հանձնարարությունների որոշման ուժի մեջ մտնելու օրվանից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման ենթակա լինելու վերաբերյալ կարգավորում՝ անկախ որոշման բողոքարկումից,
• սահմանվել է Հանձնաժողովի որոշմամբ տրված ոչ գույքային հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով դրանց կատարումն ապահովելու հնարավորություն,
• և այլն։