ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է Ղազախստանի հակամենաշնորհային ծառայության 30-ամյակին նվիրված կլոր սեղանին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն այսօր մասնակցել է «Մրցակցային քաղաքականության դերը պետության տնտեսական բարեկեցության բարձրացման գործում» թեմայով առցանց կլոր սեղանին՝ նվիրված Ղազախստանի հակամենաշնորհային ծառայության 30-ամյակին: Շուշան Սարգսյանը շնորհավորել է ղազախ գործընկերներին հոբելյանի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ: Այնուհետև իր ելույթում անդրադարձ է կատարել ՀՀ-ում մրցակցային կարգավորմանն առնչվող հարցերին՝ մրցակցային մարմնի ստեղծման պատմությանը, տնտեսության զարգացման գործում […]

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի փորձագետ Սաթիկ Ղիմոյանը ներկայացնում է Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործառույթների արդյունավետ ու լիարժեք ապահովման նպատակով կանխարգելիչ լիազորություններին զուգահեռ ունի նաև վերահսկողական լիազորություններ, որոնց կարգավորմանը զգալի տեղ է հատկացվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխումների շրջանակում։ Որո՞նք են Հանձնաժողովի վերահսկողության օբյեկտները․ • […]