Այսօրվանից ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքը, որով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=152662 :
2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=152989, որով կարգավորվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները:
Օրենքի փոփոխության արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։