ՏՄՊՊՀ-ն հերթական քննարկումն էր կազմակերպել. օրակարգում գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելումն էր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել տնտեսավարող սուբյեկտների համար՝ տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այս անգամ քննարկման թեման գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումն էր, որին մասնակցում էին գովազդ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, գովազդատուներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով […]