Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հայ-Ռուսական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողներն այցելել են ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ակտիվորեն համագործակցել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ ապագա մասնագետներին պետական կառավարման համակարգի գործունեությանը ծանոթացնելու, ուսմանը զուգահեռ նրանց տեսական գիտելիքները փորձնական հմտություններով ամրապնդելու նպատակով:

Այդ համագործակցության շրջանակում այսօր հանձնաժողովում հյուրընկալվել էին Հայ-Ռուսականհամալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ: Նրանց հնարավորություն ընձեռնվեց մասնակցել հանձնաժողովի հերթական նիստին, լսել օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալվող քննարկումները, որոնք վերաբերում էին տնտեսավարող սուբյեկտների կողմից անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումներին, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության հնարավոր խախտման այլ դեպքերի:

Նիստի ավարտից հետո ուսանողների հետ հանդիպել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Նա ներկայացրել է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, պարզաբանել նորավարտ մասնագետների համար աշխատանքի անցնելու ընթացակարգը, պատասխանել ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի: