ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին։
Գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին, իսկ անցած տարիներին դրանում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Այդուհանդերձ, դրանում առկա իրողություններն այնքան էլ համահունչ չեն տվյալ ոլորտում իրավունքի զարգացման միտումներին և մակարդակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։