Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՏՄՊՊՀ աշխատակիցները մասնակցել են Գերիշխող դիրքի չարաշահման բացահայտման և կանխման թեմայով վեբինարին

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային օրենքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են «Գերիշխող դիրքի չարաշահման բացահայտման և կանխման» թեմայով վեբինարին:

ԱՄՆ դաշնային առևտրի հանձնաժողովի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը նպատակաուղղված է Հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, միջազգային լավագույն փորձի ընդօրինակմանը և ՀՀ մրցակցության օրենսդրության կիրարկումը խաթարող օրենսդրական բացերի բացահայտմանը:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը: Նա նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարությանը, ծրագրի պատասխանատուներին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներում:

Տիգրան Մարկոսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային օրենքի զարգացման ծրագրի (CLDP) և ԱՄՆ դաշնային առևտրի հանձնաժողովի մասնագիտական փորձառությունը, տեսական ու պրակտիկ գիտելիքները, կիրառվող մեթոդաբանությունն ու մոտեցումները գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր դեպքերի բացահայտման առումով իրապես օգտակար կլինեն ՏՄՊՊՀ աշխատակիցների համար և հնարավորություն կտան բարձրացնելու աշխատանքների արդյունավետությունը, բարելավելու կայացվող որոշումների որակը, ինչն իր հերթին նաև կնպաստի չարաշահումների կանխարգելմանը: