ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Միջոցառման սկզբում մասնակիցները ներկայացրել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները և առաջիկա տարվա ծրագրերը: ՏՄՊՊՀ նախագահ […]

Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում է տեղի ունեցել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի իրական պատճառները և շուկայի մասնակիցներին, այդ թվում՝ առևտրային ցանցերին, […]

ՏՄՊՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել տեսչական մարմինների ղեկավարների հետ. քննարկվել է նաև ձվի շուկայում ստեղծված իրավիճակը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի […]