Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն իրականացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիր, որի հիմնական նպատակն է՝
- ՀՀ մրցակցության օրենսդրությունը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով առաջարկների տրամադրում,
- հանձնաժողովի գործունեությանն օժանդակելու նպատակով համապատասխան ուղեցույցների մշակում,
- հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
- վարույթների շրջանակում շուկայի ուսումնասիրությունների իրականացման գործում աջակցություն,
- հանձնաժողովի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու քարոզչությանն ուղղված մեխանիզմների մշակման գործում աջակցություն,
- հանձնաժողովի աշխատակիցների` արտերկրի մրցակցային մարմիններ այցերի, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներին և մրցակցության վերաբերյալ միջազգային միջոցառումներին մասնակցելու գործում աջակցություն:
Ծրագրի շրջանակներում Հանձնաժողովին տրամադրվելու է աջակցություն երկու բաղադրիչով՝
- պետական օժանդակության վերահսկման նպատակով իրավական և տնտեսական աջակցություն․
- գործիքակազմի վերանայում և պետական օժանդակության վերահսկման գործառույթն իրականացնելու համար առաջարկների ներկայացում,
- պետական օժանդակություն տրամադրող մարմիններից տրամադրված օժանադակության մասին տեղեկատվության հավաքագրման և հրապարակման մեխանիզմների մշակման հարցում աջակցություն,
- պետական օժանդակության վերաբերյալ օրենսդրական փաթեթի լրամշակման գործում աջակցություն,
- պետական օժանդակության գնահատման իրականացում մեկ օրինակի վերաբերյալ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը,
- տրամադրվելիք (ex ante) պետական օժանդակության գնահատման վերաբերյալ ուղեցույցի մշակում՝ բացահայտելու դրանց հնարավոր ազդեցությունը մրցակցության վրա,
- թեմատիկ աշխատաժողովների կազմակերպում:
2․ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից հակամրցակցային գործողություններին վերաբերող դրույթների կիրարկման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակման և իրականացման համար աջակցություն:
- համապատասխան ուղեցույցների մշակում,
- հանձնաժողովի կարողությունների զարգացման նպատակով աշխատաժողովի անցկացում:
Հանձնաժողովը 2019 թվականին Կորեայի Հանրապետության Սեջոնգ քաղաքում մասնակցել է Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի 2019թ․վերապատրաստման դասընթացների։
Կորեայի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և Կորեայի զարգացման ինստիտուտը հաստատել են նաև 2020-2021 թթ․ գիտելիքների փոխանակման ծրագրին Հանձնաժողովի մասնակցության հայտը գնումների գործընթացում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված «Հայտերի ներկայացման ցուցանիշների վերլուծության համակարգը (BRIAS)» թեմայով։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են․
- Լեհ փորձագետների 2 աշխատանքային այց Հայաստան «Սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործում» և «Մրցակցության պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների դերի գնահատում. սպառողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով համապատասխան կառույցների կարողությունների ուժեղացում» թեմաներով,
- հանձնաժողովի ներկայացուցիչների աշխատանքային այց Լեհաստան «Աջակցություն սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ կիրարկման գործում․ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, սպառողների շահերի պաշտպանության համապատասխան մարմինների միջև համագործակցություն» և «Շուկայի մարտահրավերներ․ սպառողների շահերի պաշտպանությունն առցանց գործարքներում, համապատասխան մարմինների կարողություները էլեկտրոնային առևտրի առանձնահատուկ ռիսկային ոլորտներում» թեմաներով,
• սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրական փաստաթղթերի վերլուծական աշխատանքներ (սկրինինգ) և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ բովանդակային և իրավական վերլուծությունների/կարծիքների պատրաստում։
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- Գերիշխող դիրքի չարաշահման բացահայտման և կանխման հիմնական սկզբունքների և լավագույն փորձի ներկայացումը,
- Հանձնաժողովի կարողությունների զարգացումը ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման դեպքերն ուսումնասիրելու ուղղությամբ,
- Գերիշխող դիրքի չարաշահմանն առնչվող ՀՀ մրցակցության օրենսդրության կիրարկումը խաթարող օրենսդրական բացերի բացահայտումը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման համար ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակներում «Սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավման և անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելման հիմնարար սկզբունքերի վերաբերյալ ԵՄ լավագույն փորձը» թեմայով ԵՄ փորձագիտական առաքելության ծրագիր