Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on facebook
Share on telegram
Share on email

Թադևոս Ավետիսյան

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ծննդավայր

19 ապրիլի 1976թ․

Կրթություն

1983 – 1993թթ. – Երևանի N 88 միջնակարգ դպրոց:

1994 – 1999թթ. – ԵրԺՏԻ, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ:

1999 – 2002թթ․ – ԵՊՏԻ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա՝ առկա ուսուցմամբ:

2002թ. – տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ (թեման՝ «Հարկային համակարգի ազդեցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացների վրա»):

2009 – 2012թթ․ – ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, մագիստրոսի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:

2014թ. – դոցենտի գիտական կոչում՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:

Մասնագիտական փորձառություն

2026 թվականի ապրիլի 2-ից – Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

1999թ. մինչ այժմ – ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն (2014թ.-ից դոցենտ)

22․07․2021թ․ – 02․04․2026թ․ – ԱԺ պատգամավոր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով

22.09.2017թ. – 11.06.2018թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

22.03.2017թ. – 22.09.2017թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գլխավոր խորհրդական

14.11.2008թ. – 21.03.2017թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

2006 – 2008թթ․ – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ

2003 – 2006թթ․ – ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Նախագահի խորհրդականի (հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի) օգնական

Այլ տվյալներ

Հեղինակ կամ համահեղինակ է շուրջ 3 տասնյակ գիտական հոդվածների, գիտական, ուսումնական և մեթոդական աշխատանքների , որոնք հրապարակվել են Հայաստանի Հանրապետության և միջազգային գիտական ամսագրերում:

Պետական պարգևներ

2014թ․ – ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է մեդալով

2012թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է նախարարության մեդալով

2008թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 զավակ

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ (+37460) 830 840 (777), էլ. փոստ՝ tadevos.avetisyan@competition.am