Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
31 հուլիս 1969 թ., ք. Երևան
Կրթություն
1993 – 1995 թթ․ – Հայաստանի ամերիկյան համալսարան
Մագիստրոսի (MBA) աստիճան
Գործարար կառավարման ֆակուլտետ
1986 -1991 թթ․ – Երևանի պետական համալսարան
Ֆիզիկոս՝ գերազանցության դիպլոմ
Ֆիզիկայի Ֆակուլտետ
Մասնագիտական փորձառություն
2022թ. հունիսի 1-ից – Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
2021թ. հունիս – 2022թ․ մայիս – ԱԺ պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակ)
2019թ․ հունվար -2021թ․ հունիս – ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ)
2018թ. մարտից – սեպտեմբեր – ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական այնուհետև՝ օգնական
2018թ. – ԵԽ շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում
2018թ. – ՀՀ արդարադատության նախարարության իրավական կրթության և վերականգնման ծրագրերի իրականացման կենտրոնի հաղորդակցության գծով խորհրդատու
2017 – 2018թթ. – «Եվրասիա» հիմնադրամի Կենտրոնական Ասիայի շահերի պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ղազախստանում
2016-2018թթ. – ԵՄ «Քաղաքապետերի արեւելյան դաշնագիր» հայաստանյան ծրագրի հաղորդակցության գծով ավագ փորձագետ
2016-2017թթ. – ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագիր շահերի պաշտպանության և հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում
2016-2018թթ. – Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի հաղորդակցության և հանրային կապերի խորհրդատու
2014թ. մարտից – հոկտեմբեր – «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար
2008-2014թթ. – «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար
2015-2018թթ. – «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն
2003-2008թթ. – «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն
2003-2004թթ. – «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար, գործադիր տնօրենի հաղորդակցության գծով խորհրդատու
2000-2002թթ. – Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի վարչական մենեջեր և մասնավոր հատվածի զարգացման խորհրդատու
1998-2000թթ. – ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարման գծով ազգային պատասխանատու
1995-1997թթ. – «Մարսթն և Մարսթն» քաղաքների (վարչաշրջանների) կառավարման միջազգային ասոցիացիայի գրասենյակի մենեջեր:
Այլ տվյալներ
2005-2009թթ․ և 2016-2019թթ. – դասավանդել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետում գործարար հաղորդակցություն և մարքեթինգ առարկաները։
Քաղաքական ու գործարար հաղորդակցության և շահերի պաշտպանության ոլորտի մի շարք հետազոտությունների և միջազգային զեկույցների հեղինակ է: Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված բազմաթիվ դասընթացների և կոնֆերանսների՝ հանդես գալով որպես խոսնակ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Կոնտակտային տվյալներ
Հեռախոս՝ (+37460) 830 840 (444), էլ. փոստ՝ anush.begloian@competition.am