Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on facebook
Share on telegram
Share on email

Սպառողի օգնական

«Սպառողի Օգնականը» Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակված թվային գործիք է, որը հնարավորություն է տալիս․

  • ներկայացնել առցանց բողոք ապրանքի կամ ծառայության հետ կապված խնդիրների վերաբերյալ անմիջապես տնտեսավարող սուբյեկտին,
  • Ստանալ ծանուցումներ բողոքի կարգավիճակի և ընթացքի մասին,
  • Ստանալ պատասխաններ էլեկտրոնային փոստի միջոցով,
  • Օգտվել Հանձնաժողովի աջակցությամբ մշակված պարզ և հասանելի բողոքարկման հարթակից։
 
Եթե Դուք առնչվել եք խնդիրների, ինչպիսիք են օրինակ՝ առաքումների ուշացումները, ապրանքի վերադարձի կամ երաշխիքի հետ կապված խախտումները, կամ գնել եք ապրանք, որը չի համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին և այլն, կարող եք Ձեր բողոքը ուղարկել համապատասխան տնտեսավարող սուբյեկտին Հանձնաժողովի անմիջական աջակցությամբ։
 

Ինչպես է աշխատում այս գործիքը.

  • Ընտրում եք Ձեր խնդրին համապատասխանող ձևաթուղթը,
  • Լրացնում եք անհրաժեշտ տվյալները և կցում հավաստող փաստաթղթեր (օրինակ՝ ՀԴՄ կտրոն, պայմանագիր),
  • Նշում եք տնտեսավարող սուբյեկտի էլ․ փոստի հասցեն (եթե Դուք դժվարանում եք էլ․ փոստը գտնելու հարցում, Հանձնաժողովն ինքը կլրացնի),
  • Համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի Ձեր բողոքը՝ հասանելի դարձնելով այն Հանձնաժողովին, որի միջոցով էլ այն ուղարկվում է տնտեսավարողին,
  • Տնտեսավարողը ունի 14 օր Ձեր բողոքին արձագանքելու համար՝ պատասխան նամակով հայտնելով բողոքում բարձրացված խնդրի լուծված լինելու փաստը կամ չլուծման հետ կապված հիմնավորումները,
  • Պատասխանը ուղարկվում է ինչպես Ձեզ, այնպես էլ Հանձնաժողովին,
  • Նշված ժամկետը լրանալուց հետո Դուք ստանում եք դրա մասին ծանուցող հաղորդագրություն Ձեր էլ․ փոստի հասցեին,
  • Պատասխան չստացվելու կամ խնդիրը չլուծվելու դեպքում Դուք հնարավորություն ունեք տեղեկացնելու այդ մասին Հանձնաժողովին՝ ներկայացված բողոքների էջից սեղմելով «բողոքարկել» կոճակը։
  • Այս պարագայում Ձեր բողոքը՝ կից նյութերով կարող է ուղարկվել Հանձնաժողովի հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին կամ իրավաբանական ընկերություններին՝ դրա հետագա ընթացքն ապահովելու համար։
  • Օրենքով նախատեսված դեպքերում Հանձնաժողովը կքննարկի բողոքով ներկայացված խնդրի առնչությամբ վարչարարություն իրականացնելու հարցը։

 

Ուղեցույց