SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Արդարադատության ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն փորձի փոխանակման, ուսումնական, գիտական և գործնական ոլորտներում գործունեության փոխադարձ իրականացման, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման ուղղություններով:

Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Առաքելյանին համագործակցության առաջարկի նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ թեև հուշագրի ստորագրումը որոշակի հանգամանքներից ելնելով փորք-ինչ հետաձգվել է, սակայն այդ ընթացքում կողմերի միջև համագործակցությունը չի դադարել: Միաժամանակ ՄՊՀ նախագահը հավելել է, որ հանձնաժողովի աշխատակիցների շրջանում հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել իրենց փորձով կիսվելու ռեկտորի առաջարկը:

Իր հերթին Սերգեյ Առաքելյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ պարզապես իրավական հիմքի վրա է դրվում հանձնաժողովի հետ ավելի վաղ մեկնարկած համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ էական դրական արդյունքներ կարձանագրվեն: Նա մասնավորապես շեշտադրել է համատեղ հոդվածների հրապարակումը, ուսումնական գործընթացում Հանձնաժողովի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավումը, վերապատրաստումների իրականացումը:

01/09/2021
 2021
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.