SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հանձնաժողովի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացման կարգը

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Ծովինար Պետրոսյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից ոլորտային ուսումնասիրությունների գործիքակազմը։

***

Ոլորտային ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 13-րդ գլխով, որը սահմանում է ոլորտային ուսումնասիրության նպատակը, այն իրականացնելու և ամփոփելու կարգը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նշված հարցերը կարգավորված չէին։

Ո՞րն է ոլորտային ուսումնասիրության նպատակը

Ոլորտային ուսումնասիրության հիմնական նպատակն է որևէ ոլորտում կամ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի բացահայտումը։

Ի՞նչ հիմքով է իրականացվում ոլորտային ուսումնասիրությունը

Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ընդունում է որոշում, որում սահմանվում է ուսումնասիրվող ոլորտ(ներ)ը և ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը։

Ի՞նչ գործողություններ է իրականացնում Հանձնաժողովը ուսումնասիրության շրջանակներում

Ոլորտային ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության՝

1)   հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները,

2)  որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները և ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը,

3)  ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը,

4)  պարզում է ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը,

5)  ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ:

Ոլորտային ուսումնասիրության ամփոփման կարգը

Ոլորտային ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են Հանձնաժողովի որոշմամբ:

Ոլորտային ուսումնասիրության արդյունքներն ունեն չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ շատ դեպքերում հիմք են ոլորտում բացահայտված խնդիրների առնչությամբ վարույթների հարուցման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ ներկայացնելու համար։

Ի՞նչ ոլորտների ուսումնասիրություններ է իրականացրել Հանձնաժողովը 2020 թվականի ընթացքում

Հանձնաժողովը 2020 թվականին, ի թիվս այլնի, իրականացրել է հետևյալ ոլորտների ուսումնասիրություններ․

  1.    Հանքարդյունաբերության ոլորտ`

http://www.competition.am/uploads/resources/study_mining.pdf

  1.   Ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտ`

http://www.competition.am/uploads/resources/flour.pdf

  1.   Ձվի շրջանառության ոլորտ`

http://www.competition.am/uploads/resources/Study_eggs_market.pdf

  1.   Դեղերի շրջանառության ոլորտ`

http://www.competition.am/uploads/resources/Study_on_drugs_turnover.pdf

24/08/2021
 2021
 Օգոստոս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.