SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մեր հիմնական նպատակն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար. ՏՄՊՊՀ-ում քննարկվել է նոր օրենքի նախագիծը

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ ԱԺ առաջին ընթերցումն անցած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր քննարկելու նպատակով: Հարկ է նշել, որ սա առևտրային խոշոր ցանցերի հետ տվյալ թեմայի շրջանակում կազմակերպված արդեն երկրորդ հանդիպումն է: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերալ տարիների ընթացքում արձանագրված խնդիրներին փորձել են լուծումներ տալ նոր օրենքի նախագծով:

«Մեր հիմնական նպատակն ու գաղափարախոսությունն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որոնք իրենց հերթին գլխավորապես ուղղված են հավասար պայմաններ սահմանելուն»,- մասնավորապես շեշտել է Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովի նախագահը հորդորել է ներկաներին բաց և անկեղծ քննարկում ծավալել, ներկայացնել բոլոր մտահոգություններն ու գործնականում առաջացող հնարավոր խնդիրները, որպեսզի հանձնաժողովը կարողանա դրանց համարժեք լուծումներ տալ:

Այնուհետև տնտեսավարողներն ու հանձնաժողովի պատասխանատուները մասնագիտական քննարկում են ունեցել, որի շրջանակում մանրամասն անդրադարձ են կատարել նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ բարձրացված հարցերին ու դիտարկումներին: Բացի այդ, տեղում ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք դրական արձագանքի են արժանացել պատասխանատուների կողմից, և օրենքի նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

12/02/2021
 2021
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.