SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ-ում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել գովազդի շուկայի վերաբերյալ

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ, որը վարել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Blognews.am» կայքէջի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան, «Hraparak.am» կայքէջի խմբագիր Զառա Մարգարյանը, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը հարցումներ էր ուղարկել լրատվամիջոցներին, կայքերին և գովազդային գործակալություններին: Այդ առնչությամբ հանձնաժողովը հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: ԶԼՄ-ների ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը գրավոր հարցում ուղարկելու և հանձնաժողովի կողմից պատասխան ստանալու պարագայում, ինչը նույնպես ապահովվել է:

ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է ուսումնասիրության հիմնական նպատակը: Նա պարզաբանել է, որ ուսումնասիրությունը լրատվամիջոցների դեմ ուղղորդված չէ, նրանց գործունեությանը կամ ֆինանսական աղբյուրների բացահայտմանը չի վերաբերում, և այս ուղղությամբ բոլոր շահարկումներն անտեղի են:

«Հանձնաժողովի միակ նպատակն է բացահայտել գովազդի շուկայի կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, հնարավոր իրավական խնդիրները, մուտքի խոչընդոտները, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությունը կամ բացակայությունը»,- պարզաբանել է Հայկ Կարապետյանը:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն ամեն տարի առնվազն 5 ապրանքային շուկաներում ուսումնասիրություն է իրականացնում, իսկ գովազդի շուկայի ընտրության համար հիմք են հանդիսացել տարբեր տարիներին հնարավոր հակամրցակցային գործողությունների վերաբերյալ հանձնաժողով ներկայացված բողոքները:

Ուսումնասիրության շրջանակում հարցումներ են ուղարկվել Երևանում և հանրապետական սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին, ինչպես նաև www.similarweb.com  և www.alexa.com  հարթակների հրապարակային ինֆորմացիայի համադրության արդյունքում ընտրված 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ առավել բարձր վարկանիշ ունեցող (ըստ այցելությունների) և կայքէջերում գովազդ տեղադրող առաջին 10 ընկերությունների համեմատության և համադրության արդյունքում առանձնացված 13 տնտեսվարող սուբյեկտների: Հայկ Կարապետյանի խոսքով՝ կայքերին դիմելու միջոցով հանձնաժողովը բացահայտել է գովազդային գործակալներին, որոնց երկրորդ փուլով հարցումներ են ուղարկվել: Այդ տեղեկատվության ամփոփման արդյունքում հանձնաժողովը կընդլայնի էլեկտրոնային հարթակների ցանկը` ընդգրկելով առավել մեծ իրացման ծավալներ ունեցող տնտեսվարողներին: Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երրորդ փուլով դիմելու են գովազդ պատվիրող ընկերություններին՝ շուկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

Հայկ Կարապետյանը նշել է նաև, որ պատրաստակամ են լսել բոլոր մտահոգությունները և շուկային վերաբերող այլ խնդիրների առկայության դեպքում դրանք նույնպես քննարկման առարկա դարձնել ուսումնասիրության շրջանակում:

ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցադրումներ և մտահոգություններ, որոնց շրջանակում մանրակրկիտ քննարկում է ծավալվել:

21/07/2020
 2020
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.