SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Քննարկման հրավեր

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2020 թվականին շուկայի ուսումնասիրություններ են իրականացվում հանքարդյունաբերության, ցորենի և ալյուրի, ձվի, դեղերի շրջանառության, ինչպես նաև հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտներում: Բոլոր ուսումնասիրություններն այս պահին գտնվում են հարցումների փուլում:

Հանձնաժողովի կողմից ս.թ. փետրվար-մարտ ամիսներին հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում նմանատիպ հարցումներ են ուղարկվել ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում` հեռուստաընկերություններին, ռադիոընկերություններին, www.similarweb.com և www.alexa.com  հասանելի հարթակներում առավել բարձր վարկանիշ ունեցող էլեկտրոնային կայքէջերին, գովազդային գործակալներին, որոնց մեծամասնությունը տրամադրել է պահանջվող տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պարբերաբար բարձրացվող տարաբնույթ հարցադրումները և կարևորելով մեդիա դաշտի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն ենք հայտնում հանդիպել հարցումներ ստացած ԶԼՄ-ները, էլ. կայքերը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ ուսումնասիրության հետ կապված հարցերը պարզաբանելու և առկա մտահոգությունները փարատելու համար:

Հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունիսի 29-ին ժամը՝ 15:00-ին: Ձեր ցանկությամբ կարող եք հանդիպմանը մասնակցել նաև հեռավար կարգով: Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել` դիմելով ՏՄՊՊՀ նախագահի օգնական Անի Սմբատյանին (Հեռ. 055 572 721):

Միաժամանակ հարկ ենք համարում նաև ընդգծել, որ սա ընդամենը շուկայի ուսումնասիրություն է, որևէ ընկերության նկատմամբ հարուցված վարույթ չէ:

26/06/2020
 2020
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.