SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ ՏՄՊՊՀ-ն քննարկեց «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման վերաբերյալ հարցը

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում այսօր քննարկվեց ««Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը, և ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ: «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական գրանցում է ստացել 1996 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ: Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կից ներկայացվող շնորհանդեսից (պրեզենտացիա):

«Այս պահին որևէ որոշում կայացված չէ, հանձնաժողովը դեռևս վերլուծում է ստացված տեղեկատվությունը, այսօր տեղի է ունենում այս գործով առաջին նիստը: Դիմել ենք 3 պետական մարմինների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և Պետական եկամուտների կոմիտե շուկայի ամբողջական պատկերն ու դինամիկան հասկանալու համար: Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև միջազգային շուկայում համանման գործերը, դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միջազգային ցանցին, Միջազգային մրցակցային ցանցին մասնագիտական օժանդակություն տրամադրելու համար»,- նիստի դռնբաց հատվածից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նաև պարզաբանել է, որ ՏՄՊՊՀ-ն դիմումը մուտք լինելու պահից 90 օր ժամկետ ունի որոշում կայացնելու համար, եթե երկարաձգման վերաբերյալ որոշումներ չեն կայացվում: Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման գործողությունը թույլատրելու, արգելելու, ինչպես նաև պայմանով թույլատրելու վերաբերյալ:

Գեղամ Գևորգյանը հավաստիացրեց, որ գործընթացը տեղի է ունենալու թափանցիկ ընթացակարգով, և այլ նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացվի հանրությանը՝ բացառությամբ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների:

11/02/2020
 2020
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.