SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն ակտիվացրել է համագործակցությունը բուհ-երի հետ՝ առաջնորդվելով մրցակցության պաշտպանության ոլորտում զարգացման միտումներին համընթաց քայլելու, գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման, ինչպես նաև բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելու անհրաժեշտությամբ:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության դրական փորձ արդեն ունենք: Այս տարի մեր առաջին ուսումնասիրության շրջանակում, որը կատարեցինք կարագի շուկայում, համագործակցել ենք համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ՝ օգտվելով նրանց վերլուծությունից: Տնտեսագիտական համալսարանը մեր երկրում այն հիմնական դարբնոցն է, որը տնտեսագետներ է պատրաստում, և մեզ համար՝ որպես գործատուի, կարևոր է այդ համագործակցության ամրապնդումը բոլոր ուղղություններով: Այսօր աշխատաշուկան ձևափոխվել է, պահանջարկը շատ արագ է փոխվում, և պետք է համատեղ աշխատենք այդ ազդակները տեղ հասցնելու և մրցունակ, պրակտիկ հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար»,- մասնավորապես նշել է հանձնաժողովի նախագահը:
Իր հերթին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, կարևորելով բուհ-ի և պետական մարմինների միջև սերտ և գործուն համագործակցության հաստատումն ու զարգացումը:
«Այսօր համալսարանը գտնվում է բարեփոխումների փուլում, մենք վերանայում ենք և ուսումնական պլանները, և կրթական ծրագրերը՝ արդիականացնելով դրանք, և առավելապես դրանցում ավելացնելով գործնական տարրը, քանի որ ավանդույթի համաձայն ավելի շատ տեսական մասն է գերակշռել: Այժմ ցանկանում ենք դա կոտրել, և առաջնահերթ ներգրավում ենք մասնավոր և պետական հատվածից գործնական ոլորտի մասնագետների»,- իր խոսքում մասնավորապես նշել է Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ պետական կառույցների հետ նման հուշագրերի կնքմամբ ուսանողների համար փորձառություն ձեռք բերելու, հետագայում նաև որոշակիորեն զբաղվածության խնդիրները լուծելու հնարավորություններ են ստեղծվում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանձնաժողովի լավագույն մասնագետներին դասախոսական աշխատանքներում ներգրավելու, համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, հանձնաժողովի կողմից համալսարանին ավարտական աշխատանքների և ատենախոսությունների թեմաների պատվիրակման և համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը վերաբերող այլ հարցերի շուրջ:
Կնքված հուշագրի շրջանակում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհամագործակցեն հանձնաժողովում ուսանողների փորձառությունների կազմակերպման, իրականացվող ուսումնասիրություններում հետազոտողների և ուսանողների ներգրավման, վերապատրաստումների, կլոր սեղանների, սեմինարների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

29/11/2019
 2019
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.