SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ-ն այս տարի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ երկու անգամ տուգանք է կիրառել՝ 32 414 000 դրամ ընդհանուր գումարի չափով

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաև հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Տեղեկացնում ենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես` ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:

Նշված որոշումները հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը՝ http://www.competition.am/uploads/resources/Vo95_09_08_2019.pdf, http://www.competition.am/uploads/resources/Vo143_22_10_2019.pdf, ինչպես նաև այդ մասին հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2019 թվականին «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար դարձյալ տուգանք էր կիրառել:

 

26/11/2019
 2019
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.