SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Համակենտրոնացում

 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները մեծ վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը, ինչն անդրադառնում է մեզանից յուրաքանչյուրի վրա: Հետևապես օրենքին հետևելը բխում է բոլորիս շահերից…

***
Գործարարները ցանկանում են ընդլայնել և խոշորացնել իրենց բիզնեսը, ավելացնել շուկայի մասնաբաժինն ու ազդեցությունը: Այդ նպատակով նրանք հաճախ իրականացնում են բիզնեսի ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐ՝ միաձուլում և միացնում են ընկերությունները, ձեռք են բերում մեծաքանակ ակտիվներ և փայաբաժիններ….
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետևում է, որպեսզի չխաթարվի մրցակցությունը. չտուժեն սպառողները և շուկայի մասնակիցները: Այդ նպատակով բոլոր ռիսկային դեպքերում համակենտրոնացումների համար օրենքով նախատեսված է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ պահանջ:

– Որո՞նք են այդ դեպքերը:

- Հայտարարագրում իրականացվում է, երբ

  • գործարքի կողմերից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք, կամ

  • մասնակիցներից առնվազն մեկի կամ նրանց բոլորի ակտիվների արժեքը կամ հասույթի չափը նախորդ ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի սահմանած չափը:

Դիցուք՝ «X» և «Z» ընկերությունները, որտեղ «X» ընկերությունն ապրանքային շուկաներից մեկում արդեն ունի գերիշխող դիրք, ցանկանում են միաձուլման ձևով ստեղծել նոր, ավելի հզոր «X&Z» ընկերություն:

Այս դեպքում նախքան գործարքն իրականացնելը Հանձնաժողովին դիմելը պարտադիր է: Հանձնաժողովը կքննի դիմումը և համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ որոշում կկայացնի:

Համակենտրոնացումը չհայտարարագրելու դեպքում Հանձնաժողովը կբացահայտի խախտումը և իրավախախտ ընկերություններին պատասխանատվության կենթարկի:

ՀՀ-ում համակենտրոնացման հայտարարագրումն անվճար է:

www.competition.am 

Թեժ գիծ: 010 544-004

Մանրամասները՝  տեսանյութում

 

15/10/2019
 2019
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.