SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Պարզաբանում

 

«Փաստ» թերթը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ «սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը»: Միաժամանակ թերթից նշել են, թե «Աթենք» մսամթերք արտադրող ընկերությունը վերոնշյալի մասին ահազանգել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը որևէ քայլ չի ձեռնարկել խնդրի առնչությամբ:

Պաշտոնապես հայտնում ենք, որ մինչ այս պահը մսամթերք արտադրող որևէ ընկերությունից, այդ թվում «Աթենք» ընկերությունից նման խնդրի վերաբերյալ ահազանգ չենք ստացել: Բացի այդ, այսօր կապ ենք հաստատել ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի հետ, որը նույնպես հերքել է այդ տեղեկատվությունը:

Միաժամանակ հորդորում ենք արտադրողներին նման փաստերի առկայության դեպքում անպայման դիմել հանձնաժողով: «Փաստ» թերթը նույնպես կարող է մեզ ահազանգել՝ հստակ փաստերի առկայության դեպքում: Վստահեցնում ենք, որ պատրաստակամ ենք պաշտպանել արտադրողների շահերնն օրենքով հանձնաժողովին ընձեռնված ողջ լիազորությունների շրջանակում:

10/10/2019
 2019
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.