SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ ավագ տնտեսագետ, տնտեսական աճի, կրթության և շրջակա միջավայրի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Փոլ Օլիվիերը, ավագ փորձագետ Քրիստեն Շուբերտը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կառավարիչ Հայկանուշ Բագրատունյանը, այլ ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը:
Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ՀՀ ՏՄՊՊՀ–ի առաջնահերթությունները և տեսլականը: Նա միաժամանակ շեշտել է, որ Հանձնաժողովը մեծ աշխատանք ունի կատարելու հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ:
Պատվիրակության անդամները հայտնել են, որ Հայաստանում են զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է կատարել ներառական աճի հետ կապված գնահատում (ախտորոշում): Գնահատումը (ախտորոշումը) կկատարվի ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International ընկերության տնտեսագետների կողմից:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել վերոնշյալ ուսումնասիրությունների շրջանակում ՏՄՊՊՀ ոլորտին առնչվող այլ հարցերի ևս:

26/06/2019
 2019
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.