SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորընտիր նախագահին

Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին՝ ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ազատ մրցակցային տնտեսական դաշտ հաստատելու վերաբերյալ Կառավարության քաղաքական կամքի առկայությունը և շեշտել, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի այս խնդրի լուծման գործում:

Նա նշել է, որ Կառավարությունը պատրաստ է սատար կանգնելու անկախ և անաչառ կառույց կայացնելուն ուղղված քայլերին: Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և նշել, որ հանձնաժողովի կողմից առավելագույնն է գործադրվելու, որպեսզի ՀՀ-ում կայանա ազատ մրցակցային շուկան:

ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

 

23/04/2019
 2019
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.