SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ և Արցախի մրցակցային մարմինների համագործակցությունը տեսանելի դրական արդյունքներ է արձանագրել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում Արցախի հանրապետության գործընկերների հետ՝ հայկական երկու պետություններում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: 


ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշել է, որ երկու մրցակցային մարմինների համագործակցությունը հատկապես վերջին տարիներին զարգանում է շատ ակտիվ և արդյունավետ, իսկ կատարված աշխատանքները տեսանելի կերպով դրական են անդրադարձել մի շարք ոլորտների վրա. «Մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես արձանագրել ենք լուրջ հաջողություններ, ունեցել էական ձեռքբերումներ, սակայն, պետք է նշեմ, որ ստացված արդյունքները մեզ համար դեռևս բավարար չեն: Կան նոր նախանշված ծրագրեր, կարևոր ուղղություններ, որոնց իրականացմանն էլ առաջիկա տարիներին կուղղենք մեր ջանքերը՝ գործարարության զարգացման համար ապահովելով առավել բարենպաստ մրցակցային միջացայր ››:

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ՝ Միքայել Վիրաբյանը վստահեցրել է, որ նույն ակտիվությամբ կշարունակվի համագործակցությունը և կարվի առավելագույնը խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում հստակեցվել են ընթացիկ տարվա առաջնահերթությունները, նախանշվել են հատկապես այն ոլորտները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները լինելու են առաջնային:

Նշենք նաև, որ անցած տարիներին ՀՀ Մրցակցային մարմինը մշտապես աջակցել է Արցախի գործընկերներին ինչպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, այնպես էլ համատեղ վարույթների իրականացման, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով:

Արցախի գործընկերները կարևորել են նաև այն հագամանքը, որ երկու Հանձնաժողովների միջև կնքված Համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՏՄՊՊՀ-ը իրենց մշտապես տրամադրել է առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տվել համադրել և վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից: Տեղեկատվության հիման վրա կատարած վերլուծությունները թույլ են տվել զսպել գների անհիմն բարձրացման միտումները Արցախում:

 

15/03/2019
 2019
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.