SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Արտակ Շաբոյանը ԵԱՏՄ նիստում խոսել է «Ավտոգեն-Մ» գործարանի խնդիրների մասին. ՏՄՊՊՀ –ը պաշտպանում է ընկերության իրավունքները

 «Հայկական «Ավտոգեն-Մ» մեքենաշինական ընկերությունը ՌԴ-ում հանդիպել է որոշակի խնդիրների, ինչը խոչընդոտում է ընկերության գործունեությանը՝  արտադրանքի իրացման առումով»: Այսօր այս մասին Մոսկվայում ԵԱՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ ընկերությունը զբաղվում է սարքավորումների արտահանմամբ և իր արտադրանքը ՌԴ շուկայում իրացնում է «Օրբիտա» գրանցված ապրանքային նշանի ներքո: Սակայն պարզվել է, որ ռուսական շուկայում կան այլ ընկերություններ, որոնք արտադրում և վաճառում են նման սարքավորումներ՝ նույն «Օրբիտա» ապրանքային նշանով, ինչը օրենքի խախտում է և վնաս է պատճառում տեղական արտադրողի շահերին: « ԵՏՄ մեր գործընկերների հետ ակտիվ և հետևողական աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ այդ սարքավորումները ռուսական շուկայում իրացնում է «Մետալոտեխնիկա» ընկերությունը: Ի պատասխան մեր գրություններին և փաստարկիներին, վերջինս ընդունել է խախտման փաստը և պատրաստակամություն է հայտնել վերացնելու խախտումը, սակայն, նշել է, որ ինքը հանդիսանում է վերավաճառող ընկերություն»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը և հավելել, որ ՀՀ Մրցակցային մարմինը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ արտադրող ընկերության հետ խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:
 Ա. Շաբոյանը կարևորել է ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում տնտեսվարողների հավասար իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը. «Մեր գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում լուծվել են տասնյակ հարցեր, որոնք հիմնականում առնչվել են ուրիշի ապրանքային նշանի օգտագործման միջոցով տնտեսվարողների գործունեությունը այլ երկրներում խոչընդոտելուն: Այսօր էլ շարունակում ենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ ԵԱՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի պաշտպանության ուղղությամբ»:

 

 

 

27/02/2019
 2019
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.