SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, մասնակցելու ԵԱՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքների պաշտպանությանը առնչվող խնդիրները, ինչպես նաև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր իրավիճակին և կատարված աշխատանքներին առնչվող հարցեր:

 ՏՄՊՊՀ նախագահը իր ելույթում անդրադարձել է հայկական արտադրող և արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Գրանդ Քենդիի» խնդրին, որը ռուսական շուկայում հանդիպել է խոչընդոտների: Ներկայացնելով, որ ստեղծված իրավիճակը անհավասար պայմաններ է ստեղծել տեղական արտադրողի համար, Ա. Շաբոյանը մանրամասնել է. «Խոսքը վերարբերում է մասնավորապես «Պանդա» անվանումով շոկոլադների արտադրությանը, որը որպես ապրանքային նշան ՀՀ և ՌԴ տարածքում գրանցված է և պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը: Սա նշանակում է, որ որևէ այլ տնտեսվարող իրավասու չէ այդ անվանումով, կամ նման ապրանքային տեսքով ու նշանով արտադրություն ունենալու: Սակայն, ռուսական երկու ընկերություններ՝ «Շոկոլենդը» և «Սիրիուսը» արտադրում և ռուսական շուկայում իրացնում են նույն շոկոլադները՝ վնաս պատճառելով հայկական արտադրողին: Ընդ որում, «Գրանդ Քենդին» հանդիսանում է նաև «օրիգինալ փաթեթավորմամբ շոկոլադների» գյուտի իրավատեր»: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, այդ իսկ պատճառով ՀՀ Մրցակցային մարմնի խնդրանքով գործում ներգրավվել են նաև ՌԴ Հակամենաշնորհային ծառայության գործընկերները՝ համատեղ կերպով արտադրողի շահերը պաշտպանելու և խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Ա. Շաբոյանը նշել է, որ գործը այս պահին վիճարկվում է դատական կարգով, իսկ նիստերին ներգրավված են նաև երկու երկրների մրցակցային մարմինները. «Ես չափազանց կարևորում եմ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ապահովումը և վստահ եմ, որ համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ բացառվեն այնպիսի խնդիրները, երբ այս կամ այն երկրում մուտքի խոչընդոտներ են ստեղծվում տնտեսվարողների համար»: Նա նաև ընդգծել է, որ որ ՀՀ մրցակցային մարմնի կողմից արվում է առավելագույնը՝ հայկական շուկայում բոլորի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ:

 

26/02/2019
 2019
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.