ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն այսօր մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում:
2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կաթնամթերքի շրջանառության ոլորտում բացահայտված խնդիրների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց շրջանակում զգալի տեղ են զբաղեցնում անբարեխիղճ մրցակցության դրսևորումները:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ապրանքային շուկաների հատկորոշման, անբարեխիղճ մրցակցության դրսևորման հնարավոր հատկանիշների առնչությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության հարցը որոշելու, հասարակության մոլորեցման դեպքերը բացահայտելու նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել սոցիոլոգիական հարցումներ սպառողների շրջանում: