28/02/2020 |
| Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների խորհրդակցությանը. հաջորդ հանդիպումը տեղի կունեն |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: |
 |
|
27/02/2020 |
| ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: |
 |
|
26/02/2020 |
| ՏՄՊՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը քննակեցին համագործակցության նոր ուղղությունները |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին: |
 |
|
25/02/2020 |
| ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում որդեգրել է «չվնասելու» սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատանքի. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ներկա է գտնվել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄ Փարթնրզ Քոնսալթինգ Քամփնի ընկերության կողմից կազմակերպված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել են «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքները: |
 |
|
24/02/2020 |
| ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: |
 |
|
24/02/2020 |
| ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Արաքս թռչնա |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: |
 |
|
20/02/2020 |
| ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ընդունված որոշումները՝ ամփոփ |
 |
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով կատարված հսկիչ գնումների արդյունքներով վարչական վարույթներ են հարուցվել «Պարգև» և «Թամարա» ՍՊԸ-ների նկատմամբ: |
 |
|