29/12/2020 |
| «Լենովո» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել անբարեխիղճ մրցակցության համար |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախազգուշացում է կիրառել: |
 |
|
28/12/2020 |
| ՀՀ ՏՄՊՊՀ. Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնության համար |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: |
 |
|
28/12/2020 |
| ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես ձեռնպահ մնալ |
 |
|
01/12/2020 |
| ՏՄՊՊՀ. առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում: |
 |
|
30/11/2020 |
| Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ |
 |
|
25/11/2020 |
| ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր աշխատանքային թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագետների |
 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր աշխատանքային թիմը համալրելու նպատակով փնտրում է տնտեսագետների և գնումների մասնագետների |
 |
|
23/10/2020 |
| Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովին |
 |
Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: |
 |
|