SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Քննարկվեցին վարույթների արդյունքները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են հացի, ամրանի, ամրալարի շուկաներում հարուցված վարույթների արդյունքները:
 
Հացի շուկայում վարույթը հարուցվել էր հոկտեմբերին` գների չհիմնավորված պահպանման առնչությամբ: Ցորենի բերքահավաքից հետո միջազգային եւ հայաստանյան շուկաներում արձանագրված ալյուրի գների նվազումից հետո հացի շուկայում գները պահպանվում էին նույն բարձր մակարդակի վրա` մեկ կիլոգրամը 400-406 դրամ: Ցորենի ալյուրի շուկայում, հուլիս-օգոստոս ամիսներին ուսումնասիրություններով պարզվել է, որ «մատակարարման ցանցում» շահութաբերությունն ավելին է եղել, քան արտադրողների մոտ: Հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ, կասկածելի է, որ արտադրողները բաց կթողնեին նման շահույթ ստանալու հնարավորությունը: Բացի դրանից, տվյալ սխեմայով (մատակարարման ցանցի) շարժվում է «ստվերի» ողջ հոսքը, որը եւ հանգեցնում է մանրածախ գների չհիմնավորված բարձրացմանը, շահույթը թաքցնելուն: Քանի որ հացի շուկայում գործում են հազարավոր տնտեսվարողներ եւ անհատներ, Հանձնաժողովի վարույթն ընդգրկել է հացի արտադրությամբ զբաղվող 12 խոշոր հացարտադրողների գործունեության տվյալները: Հացի արտադրությամբ զբաղվող որեւէ ընկերություն գերիշխող դիրք չունի, հակամրցակցային համաձայնությունների փաստեր չեն հայտնաբերվել, իսկ վարույթի ընթացքում հացի իրացման գները նվազել են: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, վարույթը դադարեցվեց:
 
Ամրանի եւ ամրալարի շուկաներում եւս վարույթները հարուցվել էին չհիմնավորված գների կիրառման առնչությամբ: Վարույթի ընթացքում ամրանի եւ ամրալարի գները եւս իջել են, գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների փաստեր չեն հայտնաբերվել:
29/12/2008
 2008
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.