SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ԼՂՀ մրցակցության հանձնաժողովի ներկայացուցիչները` ՀՀ ՏՄՊՊՀ-ում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին հյուրընկալել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ) ներկայացուցիչներին: ԼՂՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող մասնագետները երկօրյա այցով Հայաստանում են` ՀՀ ՏՄՊՊՀ փորձի ուսումնասիրության նպատակով: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, վարչությունների աշխատանքի բնույթը: Հանձնաժողովի անդամները ղարաբաղցի գործընկերներին առաջարկեցին կոնկրետ գործեր ու վարույթներ ուսումնասիրել, դրանց փաստաթղթային հիմքերը եւ ընթացակարգը դիտարկել: Մրցակցությունը կարգավորող ղարաբաղցի մասնագետները նախընտրեցին նաեւ անմիջականորեն բուն վարչություններում կատարվող աշխատանքների ընթացքին ու բնույթին ծանոթանալ: ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի ղեկավար Ժիրայր Ասծատրյանի խնդրանքով Պ. Ղալթախչյանը ներկայացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրական բազան:
Երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել 2007 թ. հոկտեմբերին (տես մանրամասները):
23/12/2008
 2008
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.