SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հանձնաժողովը «ԱՄՕ»-ին նախազգուշացրեց եւ տուգանեց անպարտաճանաչներին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների գնի ուսումնասիրության,
«Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Գեղարդ մսամթերքի կոմբինատ» ընկերությունների նկատմամբ տուգանքի կիրառման, «Թամարա ֆրութ» ընկերության, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ դիմումների, «Դվին հոլդինգ» ընկերության վարչական բողոքի մասին հարցերը:
  • Ավիակերոսինի գնի որոշման բանաձեւ սահմանվեց
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («ԱՄՕ») 2008 թ. մարտին դիմել էր Հանձնաժողով` խնդրելով վերանայել ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերության (մարժայի) փոփոխության հարցը, քանի որ, ըստ «ԱՄՕ»-ի, տեղի էր ունեցել ծախսերի եւ ձեռքբերման գնի աճ եւ ԱՄՆ դոլարի գնողունակության անկում: Հանձնաժողովը ապրիլին որոշմամբ համաձայնել է «ԱՄՕ»-ի` 1 տոննա ավիավառելիքը 1164 ԱՄՆ դոլարով ձեռք բերելու դեպքում 141 ԱՄՆ դոլարի չափով մարժա կիրառելու առաջարկությանը: Համաձայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից  ներկայացված` ավիավառելիքի գների վերաբերյալ տվյալների` նավթամշակման գործարաններին վճարվող ավիավառելիքի համաշխարհային միջին գինը 2008 թ. սեպտեմբերի 12-ին կազմել է 1106 դոլար, իսկ սեպտեմբերի 26-ին` 1019 դոլար 1 տոննայի համար: «ԱՄՕ»-ի մատակարար «Միկա Լիմիթեդ» ընկերությունը մատակարարումն իրականացնում է ՀՀ սահմաններից դուրս: Ըստ «Միկա Լիմիթեդի» տեղեկատվության, իր կողմից ավիավառելիքն իրացվել է մեկ տոննայի դիմաց հուլիսի ընթացքում 1447 դոլար, իսկ օգոստոսին` 1492 եւ 1480 դոլար գներով:
Համաձայն վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության, 1 տոննա ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը (մարժան) օգոստոսին կազմել է  212 դոլար (141 –ի փոխարեն): Ըստ «ԱՄՕ»-ի hիմնավորումների, ավիավառելիքի ձեռքբերման գնի աճի պայմաններում նոր` ավելի բարձր գնով խմբաքանակ ձեռք բերելու եւ, առավել եւս, որոշակի պաշար ձեւավորելու  համար ընկերությանն անհրաժեշտ են եղել ավելի շատ ֆինանսական միջոցներ, ուստի, «ԱՄՕ»-ն մարժան կիրառելիս հիմք է ընդունել ոչ թե միջինացված արժեքի սկզբունքը, այլ վերականգնման արժեքի սկզբունքը, այսինքն, որպես ձեռքբերման գին ընդունել է ամենաբարձր գինը: Սակայն, այդ դեպքում «ԱՄՕ»-ն պետք է դիմեր Հանձնաժողով` մարժայի նոր մեծություն կիրառելու համար, ինչը վերջինիս կողմից չի արվել:
Տեղեկատվության վերլուծությունից երեւում է, որ «ԱՄՕ»-ն կիրառում է նաեւ ավիաընկերություններին իրացվող ավիավառելիքի խտրական եւ (կամ) տարբերակված գներ: Օրինակ, «ԱՄՕ»-ի կողմից օգոստոսի 23-ին «Աէրոֆլոտ-Ռուսական Ավիաուղիներին» իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքը կազմել է 504067 դրամ, «Արմավիաին» իրացվածինը` 491972 դրամ, իսկ հաջորդ օրը «Տաջիկիստան ավիաուղիներին» իրացվածինը` 520396 դրամ, որն «ԱՄՕ»-ի հիմնավորումների համաձայն` պայմանավորված է կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների իրականացմամբ:
Հարկ է նշել նաեւ, որ մարժայի սահմանման մասին Հանձնաժողովի որոշումից հետո «ԱՄՕ»-ի կողմից ավիակերոսինի ձեռքբերման գինը բարձրացել էր 28 տոկոսով:
Վարույթի արդյունքում Հանձնաժողովը գտավ, որ մարժայի կիրառման հաշվարկն անհրաժեշտ է փոխարինել այլ` որոշակի բանաձեւի հիման վրա հաշվարկով, ինչը հնարավորություն կտա մեղմացնել ավիավառելիքի ձեռքբերման գների տատանումների ազդեցությունը իրացման գնի վրա: «ԱՄՕ»-ի կողմից հուլիս եւ օգոստոս ամիսներին ավիակերոսինի ձեռքբերման գնի բարձրացման պայմաններում Հանձնաժողովին չդիմելու եւ գնի բարձրացման ազդեցությունը մեղմացնելու ու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստեղծելու նպատակով մարժան հաշվարկելիս վերականգնման արժեքի սկզբունքը կիրառելու համար աշխատակազմն առաջարկեց նախազգուշացնել «ԱՄՕ»-ին, հանձնարարելով  հետագայում բացառել օրենքի հնարավոր խախտումները: Իսկ կանոնավոր չվերթներ իրականացնող օդանավերի լիցքավորման նպատակով «ԱՄՕ»-ի կողմից ավիակերոսինի ձեռքբերման եւ իրացման գների տարբերության (մարժայի) հաշվարկման համար սահմանվեց հետեւյալ բանաձեւը.
մարժա=0,04*ձեռքբերման գին+105+տարբերություն, որտեղ` 0,04-ը ծախսերում փոփոխվող ցուցանիշների` պաշարների պահպանման ֆինանսական արժեքի եւ բնապահպանական վճարի բաժիններն են` ձեռքբերման գնի մեջ, որոնք համապատասխանաբար կազմում են ձեռքբերման գնի 1,72%-ը եւ 2,32%-ը, ընդամենը 4,04%, այսինքն` գործակցի վերածելու դեպքում այն կազմում է 0,04, հաստատուն 105 մեծությունը` ծախսերի մեջ անփոփոխ ցուցանիշների` տրանսպորտային ծախսերի ու այլ ծախսերի եւ 1 տոննայի իրացումից ստացված շահույթի մեծության գումարն է, տարբերությունը` ձեռքբերման գնի բարձրացման դեպքում նախորդ (վերջին) եւ նոր (բարձր) ձեռքբերման գների տարբերությունն է:
Կանոնավոր չվերթների համար ավիավառելիքի ձեռքբերման գնի եւ իրացման գնի տարբերության (մարժայի) հաշվարկման ժամանակ կիրառվում է ձեռքբերման միջին կշռված արժեքի սկզբունքը: Ընդ որում, 7000 տոննա պաշար ձեւավորելու անհրաժեշտությունից ելնելով ձեռքբերման գնի անփոփոխ մնալու կամ իջեցման դեպքում բանաձեւում նշված տարբերությունը հավասար է 0-ի, իսկ ձեռքբերման գնի բարձրացման դեպքում` նախորդ  (վերջին) եւ նոր (բարձր) ձեռքբերման գների տարբերությանը:
 
Հանձնաժողովն այսօր սամանեց, որ «ԱՄՕ»-ն կարող է ձեւավորել իր գործարար հարաբերությունները, այն է` ավիաընկերությունների դասակարգման հիման վրա կիրառվող տարբեր իրացման գները, սակայն իրացման գնի ողջամիտ սահմաններում: Այսինքն` իրացման գինը Հանձնաժողովը կհամարի հիմնավորված եւ ոչ խտրական, եթե կանոնավոր չվերթեր իրականացնող տարբեր ավիաընկերություններին իրացված տարբեր գները տատանվեն ողջամիտ` մինչեւ 5%, սահմաններում:
Վարույթի իրականացման ժամանակահատվածում «ԱՄՕ»-ի կողմից լիցքավորվող ավիակերոսինի գինը նվազել է մոտ 30 տոկոսով:    
  • «Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվեց
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ տտնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա Հանձնաժողովը վարույթ էր հարուցել, որի շրջանակներում ընկերությունից պահանջվել է որոշակի տեղեկատվություն: Ընկերությունը տեղեկատվություն է ներկայացրել Հանձնաժողով, որը, սակայն, չի ներառում պահանջվող` ընկերության կողմից իրականացված մեկ միավոր բեռի փոխադրման ծառայության գնի կառուցվածքի` ինքնարժեքի, մեկ տոննա բեռնափոխադրման գնի, շահույթի եւ շահութաբերության վերաբերյալ տվյալները:
Հանձնաժողովը` սահմանված ժամկետում նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելու համար «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ նշանակեց տուգանք` 500 000 դրամի չափով: Միաժամանակ, տեղեկատվությունը ներկայացնելու պահանջը մնում է ուժի մեջ:
  • «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» ոչ հավաստի տեղեկություններ է ներկայացրել, ինչի համար տուգանվեց
Հանձնաժողովը  «Գեղարդ մսամթերքի կոմբինատի» նկատմամբ վարչական վարույթ է հարուցել 2008 թ. հուլիսին, մի քանի ապրանքատեսակների համար կիրառվող գների բարձրացման առնչությամբ, որի ընթացքում ընկերություւնից պահանջվել է 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն: Սակայն նախատեսված ժամկետում չեն ներկայացվել գնի բաղադրիչներից յուրաքանչյուրի փոփոխության պատճառներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ այդ փոփոխությունները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Ընկերության խնդրանքով վարույթի ժամկետը երկու անգամ երկարաձգվել է 10-ական օրով: Այդ ընթացքում ընկերությունը ներկայացրել է որոշ ընդհանրական պարզաբանումներ` չտրամադրելով դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, այդպիով, չտրամադրելով պահանջվող տեղեկատվությունը: Բացի այդ, ընկերության երկու փուլով ներկայացրած տվյալները հակասում են մեկը մյուսին, միեւնույն ծախսի կամ միեւնույն ժամանակահատվածում ստացված շահույթի տարբեր մեծություններ կամ օգտագործված հումքի փոփոխված տվյալներ են նշված:
Հանձնաժողովի գնահատմամբ, ընկերության կողմից ներկայացվել է ոչ ամբողջական տեղեկատվություն, իսկ ներկայացված տեղեկությունները հակասական են եւ չեն արտացոլում ինքնարժեքի տարր հանդիսացող ծախսերի մեծությունները, հետեւաբար, ընկերության կողմից Հանձնաժողով են ներկայացվել ոչ հավաստի տեղեկություններ: Այսօր Հանձնաժողովը պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաեւ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար «Գեղարդ մսամթերքի կոմբինատի» նկատմամբ նշանակեց տուգանք` 500 000 դրամի չափով:   
  • «Թամարա Ֆրութի» բաժնետոմսերի վաճառքը համակենտրոնացում չէ
«Թամարա Ֆրութ» ընկերությունը 2008 թ. հոկտեմբերի 29-ին դիմել է Հանձնաժողով` հայտնելով, որ ընկերության բաժնետեր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) իր  33,34 տոկոս բաժնեմասը վաճառում է ընկերության մյուս բաժնետերերին: Ընկերությունը զբաղվում է գյուղմթերքների վերամշակմամբ, որն իրացնում է արտաքին եւ ներքին շուկաներում:
Հաշվի առնելով այն, որ ՎԶԵԲ-ը հանդիսանալով բաժնետերերից մեկը` վաճառում է իր բաժնեմասը ընկերության մյուս բաժնետերերին, Հանձնաժողովը գտնավ, որ գործարքը չի համարվում համակենտրոնացում, քանի որ տեղի է ունենում սեփականատիրոջ փոփոխություն, որը տվյալ ոլորտում մրցակցությունը չի սահմանափակում: Բանկի նպատակն է դեպի բաց շուկա ուղղված տնտեսությունների անցմանը նպաստելը եւ աջակցել մասնավոր եւ ձեռնարկատիրական նախաձեռնումներին եւ, Հանձնաժողովի համոզմամբ, նման գործարքները անհրաժեշտ է խրախուսել:
10/12/2008
 2008
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.