SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մոնիտորինգը որոշ ապրանքների գների նվազում է արձանագրել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգը օգոստոսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում որոշ ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել:

Մոնիտորինգի արդյունքների համաձայն, սկսած հոկտեմբերի կեսերից, ալյուրի, հացի, ձեթի, բրնձի, բենզինի եւ դիզվառելիքի գները նվազել են: Սոցիալական նշանակության մյուս ապրանքների (շաքարավազ, կարագ, ձու, պանիր, սուրճ եւ այլն) գները, բացի կաթնամթերքի եւ մսամթերքի որոշ տեսակներից, մնացել են անփոփոխ:

Մասնավորապես, բարձր տեսակի ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը այժմ` նոյեմբերին իրացվում է 10 000 դրամով (1կգ` 200 դրամ), օգոստոսին այն վաճառվում էր 12 700-13 500 դրամով, գնի նվազումը կազմել է 22-25.9 տոկոս: Երկարավուն բրնձի 1 կիլոգրամն իրացվում է 350-600 դրամով, օգոստոսի 400-700 դրամի փոխարեն: Ցորենի եւ ալյուրի գների նվազմանը հետեւեց հացի գների նվազումը` մոտ 20 տոկոսով: Ռուսական ձեթի 1 լիտրն իրացվում է 800-900 դրամով, օգոստոսի 850- 1000 դրամի փոխարեն: Համաձայն նախնական, վերլուծության, սակայն, ձեթի եւ կարագի գների նվազման տեմպը համահունչ չէ միջազգայինին: Միջազգային շուկայում, օրինակ, ձեթի գինը նվազել է 37 տոկոսով, իսկ Հայաստանում`6-10 տոկոսով: Հայաստանում բենզինի գները նոյեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 23-25 տոկոսով. նոյեմբերին «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրն իրացվում է 310, «պրեմիումը»` 330, «սուպերը»` 360 դրամով: Օգոստոսին դրանց գները համապատասխանաբար հետեւյալն էին. 410, 440 եւ 470 դրամ: Միջազգային շուկաներում բենզինի գնի նվազումը կազմել է 2.6-7.6 տոկոս: Դիզվառելիքի գինը Հայաստանում նվազել է 26 տոկոսով (410/310):
 
Հանձնաժողովը դրական է գնահատում այն փաստը, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախատոնական այս շրջանում պահանջարկի մեծացման պատրվակով առեւտրային օբյեկտները իրացվող ապրանքների գները կտրուկ բարձրացնում էին, այս տարի գների համամասնական կայունություն է պահպանվում, իսկ որոշ տնտեսվարողների կողմից նաեւ գների նկատելի իջեցման ակցիաներ են կազմակերպվում, օրինակ, ինչպես վարվեց «Սթար» խանութների ցանցը:
20/11/2008
 2008
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.