SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Պրովայդերների խնդիրը կարգավորվում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր. մասնավորապես` «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքները, մրցակցային օրենքի խախտման մի քանի այլ փաստեր, պաղպաղակի շուկայի ուսումնասիրության արդյունքները, եւ այլն: «Անի-Ռոմ» ընկերության կողմից իր հյուրանոցի համար բրիտանական ՙThe Ritz Hotel, Limited՚  ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործման փաստի վերաբերյալ հարցի քննարկումը հանվեց օրակարգից, քանի որ ընկերությունը նիստի ծանուցումը չէր ստացել:
 
15 օր` պրովայդերների նկատմամբ սահմանափակումը վերացնելու համար
Այսօր Հանձնաժողովը քննարկեց ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող «Վեբ», «Արմինկո» եւ «ՔրոսսՆեթ» ընկերությունների (պրովայդերների) դիմումներն ընդդեմ «ԱրմենՏելի»: Դիմումներում բարձրացվել են երեք հիմնական հարցեր. առաջինը` ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցված հեռախոսացանցի համար վարձակալած գծի ծառայությունների շուկայում, «ԱրմենՏելն» այդ ցանցի միջոցով վերջնական սպառողներին մատուցում է բարձր արագությամբ եւ ցածր գնով ինտերնետ հասանելիության ծառայություն («Հայ Լայն»), սակայն մերժում է այլ լիցենզավորված պրովայդերներին նմանատիպ ծառայություններ մատուցելը` չտրամադրելով նրանց հանրային համակցված հեռախոսացանցը (բաշխիչ ցանցը) վարձակալության պայմաններով: Նաեւ պայմանագրային դրույթով սահմանափակում է «Հայ Լայն» ծառայությունն օգտագործողի իրավունքը. օգտագործողն իրավունք չունի այդ ծառայությունը առաջարկել երրորդ անձանց կամ այն օգտագործել այլ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով: Երկրորդը` ունենալով մենաշնորհային դիրք տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայությունների շուկայում, «ԱրմենՏելը» մերժում է հատկացված գծերը վարձակալությամբ տրամադրել պրովայդերներին: Երրորդը` անհրաժեշտ է ՀՀ-ում իրականացնել օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայի ուսումնասիրությունը եւ այնտեղ գերիշխող դիրքի առկայության որոշումը, ինչը էական ազդեցություն է թողնում ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայի եւ այնտեղ ձեւավորվող գների վրա:
Վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից կազմակերպվել են քննարկումներ, որոնց ընթացքում դիմող կողմի ներկայացուցիչները պնդել են, որ «ԱրմենՏելը» տեխնիկապես հնարավորություն ունի հեռախոսային գծերը վարձակալությամբ տրամադրել պրովայդերներին, եւ որ պահին «ԱրմենՏելը» համաձայնի ու առաջարկի իր հեռախոսագծերի վարձակալության սակագինը, նրանք հենց այդ պահից պատրաստ են մատուցել վերոհիշյալ ծառայությունները: Դրան ի պատասխան, «ԱրմենՏելը» պնդել է, որ պատրաստ է գծերը վարձակալությամբ տրամադրել հստակ տեխնիկական, կազմակերպչական եւ այլ պայմանների առկայության ու այդ պայմաններին մյուս կողմերի համաձայնության դեպքում: Ինչ վերաբերում է հատկացված գծերի տրամադրման մերժմանը կամ հետաձգմանը, ապա ըստ «ԱրմենՏելի» պատճառաբանության, ներկայումս դրանք արդիականացվում են` պղնձալարերը փոխարինվում են օպտիկամանրաթելային մալուխներով, ընթացքում լուծելով նաեւ տեխնիկական, անվտանգության եւ արդյունավետության հետ կապված հարցեր: Հանձնաժողովը նախատեսում է վերանայել հեռահաղորդակցության ոլորտի շուկաների կառուցվածքը, ուստի նախատեսվում է, որ երրորդ հարցին Հանձնաժողովը կանդրադառնա այդ  ժամանակ:
Հաշվի առնելով խնդրի լուծման ընթացքում առկա տեխնիկական առանձնահատկությունները, Հանձնաժողովը աջակցել է կողմերին` հանգելու հարցի ըստ էության լուծման, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում «ԱրմենՏելի» եւ 7 պրովայդերների ներկայացուցիչների միջեւ կազմվել է փոխադարձաբար ընդունելի որոշակի միջոցառումների իրականացման հուշագիր, որում ամրագրվել է չորս դրույթ: Մասնավորապես, որ սահմանվեն փոխգործակցության կանոններ ծառայությունների փոխադարձ տրամադրման, տրաֆիկի փոխանակման վերաբերյալ` նպատակ ունենալով բարձրացնել ինտերնետ ծառայությունների տրամադրման որակը, պաշտպանել վերջնական օգտագործողի շահերը եւ այլն: Հուշագիրը ստորագրել են «ԱրմենՏել», «Վեբ», «Նեթսիս», «Արմինկո», «Սոֆթ Լինք», «ՔրոսսՆեթ», «Կոռնետ» եւ «Յուկոմ» ընկերությունները:
Այսօրվա նիստի ընթացքում պրովայդերները պնդեցին իրենց դիմումը, իսկ «ԱրմենՏելի» ներկայացուցիչները շարունակեցին պատրաստակամություն հայտնել, որ գործնականում խնդիրը կլուծեն: Հանձնաժողովի որոշմամբ «ԱրմենՏելին» 15 օր ժամկետ տրվեց` խնդրի կարգավորման մասին երկուստեք ստորագրած պայմանագրեր ներկայացնելու համար: Ժամկետի ավարտին ներկայացվող պայմանագիրը կդիտվի Հանձնաժողովի որոշման կատարմանն ուղղված կոնկրետ քայլ: Եվ Հանձնաժողովի գնահատմամբ, խնդիրը կարգավորված կլինի այն պարագայում, երբ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 16-րդ օրը պրովայդերները եւս տվյալ բաշխիչ ցանցի միջոցով խնդրո առարկա ծառայությունը մատուցելու հնարավորություն ունենան:
 
Նոր գերիշխող` պաղպաղակի շուկայում
Համաձայն պաղպաղակի շուկայում գործող 14 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության` 2007 թ. Հայաստանում արտադրվել է 2 449 852,1 կգ պաղպաղակ, իրացվել` 2 310 332,2 կգ եւ արտահանվել` 130 389 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Շանթ Պլյուսը»` 30,73 տոկոս, «Աշտարակ-Կաթը»` 25,82 տոկոս եւ «Թամարան»` 21,64 տոկոս բաժիններով: Առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարողները միասին գրավել են շուկայի 56,55 տոկոսը: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, երկու տնտեսվարողներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը: Հետեւաբար, Հանձնաժողովը, 2007 թ. տվյալներով, «Շանթ Պլյուս» եւ «Աշտարակ-Կաթ» ընկերություններից յուրաքանչյուրին համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրանցամատյանում: 2005 թ. գործունեության արդյունքներով, Հանձնաժողովի որոշմամբ «Շանթ Պլյուս» ընկերությունն էր համարվել գերիշխող դիրք ունեցող (գրավել է շուկայի 36,1 տոկոսը):
18/06/2008
 2008
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.