SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Պարարտանյութերի շուկայում վարույթ հարուցվեց
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: Հանձնաժողովը վարույթ հարուցեց «Առավոտ» օրաթերթի եւ «www.panorama.am» լրատվական կայքի հրապարակումների հիման վրա, համաձայն որոնց, շուկայում ազոտական պարարտանյութը վաճառվում է 9500-15 000 դրամով: Այն դեպքում` երբ պետությունը սուբսիդիա է տրամադրում այս ապրանքի համար: Իսկ համաձայն խոշոր տնտեսվարողների պարզաբանման, որ տվել են լրագրողներին, իրենք պարարտանյութը վաճառում են 5050, 6200, 6800 դրամով:
Հիշեցնենք, Հանձնաժողովը վերջերս էր ազոտական պարարտանյութերի շուկայի կառուցվածքն ուսումնասիրել եւ իր 27.05.2008 թ. որոշմամբ «Դվին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» ընկերություններին, որպես անձանց խումբ համարել գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել համապատասխան ռեեստում («Դվին Հոլդինգը» շուկայում գործող «Ազոտինվեստի» հիմնադիրներից մեկն է, ինչը, ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, նշանակում է, որ այս երկու ընկերությունները անձանց խումբ են համարվում եւ շուկայում հանդես են գալիս որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ): «Դվին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» անձանց խումբը գրավում է շուկայի 81.2 տոկոսը:

Հանձնաժողովն այսօր քննարկել է նաեւ «Շեն-Կոնցեռն» ընկերության դիմումը` համակենտրոնացման մասին: «Շեն-Կոնցեռնը» դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ իր բաժնետերերից մեկը իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը մտադիր է վաճառել ընկերության մյուս երկու խոշոր բաժնետերերին: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ընկերությունը ներկայացրել է երեք խոշոր բաժնետերերի համակենտրոնացման հայտարարագրերը, ակնկալելով ստանալ համաձայնություն նշված գործարքի կատարման վերաբերյալ:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, եկավ եզրակացության, որ նշված գործարքը (ձեռքերումը) կատարվում է մեկ ընկերության շրջանակներում, ինչը ազդեցություն չի ունենա մրցակցային դաշտի վրա եւ որոշմամբ վարույթը դադարեցրեց:
11/06/2008
 2008
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.