ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր մեկնել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 27-րդ նիստին, որը տեղի կունենա հունիսի 3-7-ը:
Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ անդամ-երկրներում հացահատիկի շուկայում մրցակցության վիճակի, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով ԱՊՀ անդամ-երկրների միջեւ կնքված համաձայնագրի կատարման, հակամենաշնորհային օրենսդրության խախտումների առնչությամբ համատեղ հետազոտությունների արդյունքների, նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին եւ այլ հարցեր:
Այնուհետեւ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը կմասնակցի «Մրցակցային միջավայրը գլոբալիզացիայի պայմաններում» միջազգային համաժողովին: Նիստին եւ համաժողովին նախատեսված են Ա. Շահնազարյանի ելույթները, որոնք ավելի ուշ կտեղադրվեն Հանձնաժողովի պաշտոնական վեբ կայքում:
|