SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հանձնաժողովը նախազգուշացրեց տնտեսվարողներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր:
 
Նախազգուշացում
Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրում էր որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ունեցել գների չհիմնավորված բարձրացմամբ արտահայտված գերիշխող դիրքի չարաշահումներ, հակամրցակցային համաձայնություններ, ինչի պատճառով սպառողները տուժել են, իսկ օրենքի խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները խոշոր տուգանքների են ենթարկվել, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում նախազգուշացրեց տնտեսվարող սուբյեկտներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների միջոցով գների չհիմնավորված բարձրացումներից: Հանձնաժողովն այսօր որոշեց մոնիտորինգն առավել ինտենսիվ դարձնել. մոնիտորինգի ենթարկվող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների ցանկը հասցվեց 20-ի, պարբերականությունը` յուրաքանչյուր երկու օրը մեկ:
 
Անբարեխիղճ մրցակցության դեպքեր
«Ջերմուկ մայր գործարան» ընկերությունը դիմել է Հանձնաժողով` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի Մագիստրոս», «Ռոզալ եւ Մանուկ» ընկերությունները,
խախտելով օրենքը, գործարար շրջանառության սովորույթները, իրենց արտադրանքը իրացնելու նպատակով օգտագործում են մտավոր սեփականության գործակալությունում իրենց ընկերության անվամբ գրանցված ապրանքային նշանները` շշերը: Գրությանը կից Հանձնաժողով են ներկայացվել նաեւ վերոհիշյալ ընկերությունների կողմից օգտագործվող շշերի նմուշներ` որոնց վրա առկա են «ՋԵՐՄՈՒԿ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆ 1951» հայերեն եւ անգլերեն գրառումներ կամ դաջվածքներ, ինչը սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն «Ջերմուկ մայր գործարան» ընկերության կողմից առաջարկված ապրանքի արտաքին տեսքի նկատմամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի Մագիստրոս» ընկերություններն արդեն իսկ դադարեցրել են օրենքի խախտմամբ ապրանքի արտադրությունն ու իրացումը Հանձնաժողովը միայն նախազգուշացրեց տնտեսվարողներին` այսուհետեւ զերծ մնալ օրենքի խախտումներից: Իսկ «Ռոզալ եւ Մանուկ» ընկերության նկատմամբ սահմանվեց 500 000 դրամի տուգանք, հանձնարարվեց դադարեցնել եւ հետագայում բացառել օրենքի խախտումը:
 
Հանձնաժողովի կողմից Երեւանի մանրամեծածախ առեւտրի կետերում իրականացված հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող “Beauty” («Բյութի») ապրանքային անվանումով, կոկոսի միջուկով կոնֆետ, որի բառային, գունային եւ պատկերային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են “Bounty” («Բաունթի») ապրանքային նշանի համադրություններին: Վարույթի ընթացքում պարզվել է, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից «Բյութի» ապրանքային նշան «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ընկերության անունով գրանցված չէ, իսկ «Բաունթի» ապրանքային նշանը միջազգային գրանցում է ստացել ամերիկյան “Mars” («Մարս») ընկերության անունով, եւ ըստ տրամադրված եզրակացության, «Բյութի» ապրանքանիշը շփոթության աստիճան նմանեցված է «Բաունթիին»:
Նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտը հայտարարեց, որ արդեն դադարեցված է օրենքի խախտումով փաթեթավորմամբ ապրանքի արտադրությունը, եւ օգտագործվում է նոր` օրինական գրանցում ստացած ապրանքնիշով փաթեթավորում: Տնտեսվարող սուբյեկտը նախազգուշացվեց հետագայում խախտումները բացառելու վերաբերյալ:
 
Հանձնաժողովի հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է անհատ ձեռնարկատեր Իշխան Սարգսյանի կողմից արտադրվող եւ իրացվող “ASA Calgon” («ԱՍԱ Քալգոն») ապրանքային անվանումով լվացքի մեքենաների համար նախատեսված քիմիական նյութ, որի փաթեթավորման (տուփերի) վրա զետեղված բառային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են ”Calgon” («Քալգոն») ապրանքային նշանի բառային համադրություններին: Այս առնչությամբ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ”Calgon” ապրանքային նշանը 1992 թվականին քսան տարի ժամկետով գրանցված է “Reckitt Benckiser N.V.”  («Ռեքկիթ Բենքկիզեր ՆՎ»), ընկերության անունով, եւ, տրամադրված եզրակացության համաձայն, տվյալ քիմիական նյութի տուփի վրա զետեղված ապրանքային նշանը շփոթելու աստիճան նմանեցված է «Ռեքկիթ Բենքկիզեր Ն.Վ.»-ի անունով գրանցված ապրանքային նշանին: Նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտը հայտարարեց, որ խնդրո առարկա փաթեթավորման մեջ միեւնույն ապրանքն է, ինչի նկատմամբ ենթադրվում է, որ կարող է առաջանալ շփոթություն: Հանձնաժողովը որոշեց դա պարզելու համար ապրանքը փորձաքննության ուղարկել, եւ եթե պարզվի, որ, իրոք, նույն ապրանքն է, շփոթության խնդիրը կվերանա:
 
Դիմում
«Երեւան ջուր» ընկերությունը դիմել է Հանձնաժողով` նշելով, որ «Նաիրիտ գործարանը» 2008 թ. հունվարի 1-ի գրությամբ տեղեկացրել է, որ մատակարարվող 1 տոննա հեղուկ քլորի բացթողնման գինը սահմանվում է 684 000 դրամ` նախկին 350 000 դրամի փոխարեն, առանց ներկայացնելու որեւէ տնտեսական հիմնավորում: «Երեւան ջուրը» միաժամանակ նշել է, որ «Նաիրիտ գործարանը» հանրապետությունում միակ հեղուկ քլոր արտադրողն է, ունի մենաշնորհային դիրք, եւ գործողությունը համարել է գերիշխող դիրքի չարաշահում:
Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի ընթացքում «Նաիրիտ գործարանը» Հանձնաժողովին տեղեկացրեց, որ «Երեւան ջուր» ընկերության խնդրանքին ընդառաջելով հեղուկ քլորի 1 տոննայի բացթողնման գինը թողել է անփոփոխ` 350 000 դրամ: Ինչը հաշվի առնելով, Հանձնաժողովն այսօր դադարեցրեց հարուցված վարույթը:
 
27/02/2008
 2008
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.