SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մոնիտորինգի արդյունքներն ամփոփվեցին
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա նիստում ամփոփել է նախա- եւ հետամանորյա շրջանում անցկացված գների մոնիտորինգի արդյունքները: Հիշեցնենք, հաշվի առնելով նախորդ տարիներին ամանորյա գնային բարձրացումները, 2007 թ. դեկտեմբերի 12-ին Հանձնաժողովն իր աշխատակազմին հանձնարարեց ապրանքային շուկաներում գների չհիմնավորված բարձրացման երեւույթները բացահայտելու եւ կանխելու նպատակով մոնիտորինգ իրականացնել: Նույն օրը Հանձնաժողովը նաեւ նախազգուշացրեց ապրանքային շուկաներում գործող գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ մյուս տնտեսվարող սուբյեկտներին` ձեռնպահ մնալ գների չհիմնավորված բարձրացումից, ձեռնարկել համապատասխան միջոցներ` գների չհիմնավորված բարձրացման եւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում միանման գների սահմանման քաղաքականության կիրառումը կանխելու եւ (կամ) վերացնելու ուղղությամբ (տես մանրամասները):

Առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների մոնիտորինգը տեւել է 2007 թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 15-ը:

Համաձայն մոնիտորինգի արդյունքների ամփոփման, այն անցկացվել է 30 ապրանքների համար (46 ապրանքատեսակ): 19 անուն ապրանքների համար մանրածախ գները մնացել են անփոփոխ, իսկ 26 անուն ապրանքների համար նվազել են 0.1-9.7 տոկոսով: Օրինակ` կարագ, պանիր, ձու, ձեթ, մսամթերքի որոշ տեսականի եւ այլն: Միեւնույն ժամանակ, 11 անուն ապրանքատեսակի համար մանրածախ գները բարձրացել են 0.4-3.0 տոկոսով, 4 ապրանքատեսակի գները` մինչեւ 12.6 տոկոսով: Օրինակ` բանան, նրբերշիկ, բրնձի որոշ տեսականի:
30/01/2008
 2008
 Հունվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.