SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Հրապարակվել է ՀՀ ՏՄՊՊՀ 2019 թվականի հաշվետվությունը

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ամփոփված են հաշվետու տարում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները:

Մասնավորապես՝ այն ներառում է համապարփակ տեղեկատվություն բարձր կենտրոնացվածություն ունեցող 5 ապրանքային շուկաներում («կարագ», «շաքարավազ», «բենզին» և «դիզելային վառելիք», «կոնյակի շրջանառություն», «սեղմված գազ») ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունների կնքման, գերիշխող դիրքի չարաշահումների, անբարեխիղճ մրցակցության, համակենտրոնացման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ և այլ վարչական վարույթների վիճակագրությունը, այդ թվում՝ համեմատություն նախորդ տարիների ցուցանիշների հետ, ինչպես նաև առավել ուշագրավ վարույթների համառոտ նկարագրությունը: Առանձին հավելվածի միջոցով կարող եք ծանոթանալ նաև 2019 թվականին Հանձնաժողովի կողմից քննված բոլոր 117 վարչական վարույթներին, ինչպես նաև դրանց առնչվող հանձնաժողովի որոշումներին:

Հաշվետվության մեջ ներկայացված են նաև հանձնաժողովի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ՝ կազմը, կառուցվածքը, ֆինանսատնտեսական գործունեությունը, վերլուծություն տնտեսական միջավայրի վրա մրցակցության ազդեցության մասին: Առանձին բաժիններով ներակայացված են նաև միջազգային համագործակցությանը, հանրային իրազեկմանն առնչվող և օրենսդրական աշխատանքները և այլն:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում

 

30/04/2020
 2020
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.