SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է շաքարավազի շուկայի ուսումնասիրության արդյունքները

 

Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Շաքարավազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել ոլորտում առկա պետական կարգավորումների և օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը և դրա ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, շուկայի կառուցվածքի, գնի և ինքնարժեքի կառուցվածքի, իրացման շղթայի ուսումնասիրությունները և այլն:

Ըստ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տվյալների՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանկահատվածում ՀՀ տարածք է ներմուծվել 8 000 000 կգ շաքարավազ 47 տնտեսվարող սուբյեկտի կողմից: Ներմուծված շաքարավազը հիմնականում եղել է ուկրաինական ծագման: Նույն ժամանակահատվածում շաքարավազի արտադրությունը ՀՀ-ում կազմել է 59 800 000 կգ։

Փոփոխվել են տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները. նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկների՝ «Ալեքս Հոլդինգ» և «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ների տեսակարար կշիռը ներմուծման և իրացման կառուցվածքում (ներմուծման մասով 67%-ից նվազել է 49%-ի, իրացման մասով՝ 95%-ից 88%-ի), «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի մասնաբաժինը ներմուծման կառուցվածքում 2019 թվականին 2018 թվականի համեմատ 15%-ից դարձել է 30%, իսկ իրացման կառուցվածքում` 3%-ից 8%:

Ուսումնասիրության արդյունքներով՝ 2017-2019 թվականներին նվազել են նաև շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման գները` միջինում 387 դրամից հասնելով 292 դրամի:

Հանձնաժողովն արձանագրել է, որ 2018 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում շաքարավազի շուկան ըստ ներմուծման և իրացման ունեցել է բարձր կենտրոնացվածություն:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ http://www.competition.am/uploads/resources/Sugar_Commodity_Market.pdf

31/01/2020
 2020
 Հունվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.