SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Մրցակցային հանձնաժողովը առաջիկա 5 տարիներին ՎԶԵԲ-ի հետ կիրականացնի ոլորտի բարեփումների ծրագիր

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) պատվիրակությանը: Հանդիպման նպատակը առաջիկա հինգ տարիներին մրցակցային ոլորտի համալիր բարեփոխումների ծրագրի քննարկումն էր: Հանդիպման ընթացքում նախանշվեց ՀՀ մրցակցային մարմնի և ՎԶԵԲ-ի համատեղ իրականացվելիք միջոցառումների մեկնարկը և ընթացքը, որը միտված է նպաստելու միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մրցակցային օրենսդրության փոփոխությունների իրականացմանը ինչպես նաև Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: 

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են նաև մեր երկրի մրցակցային իրավիճակին , օրենսդրական կարգավորումներին և առաջիկա մարտահրավերներին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները: Քննարկման առանցքային թեման առնչվել է նաև պետական համակարգի տարբեր ոլորտներում առկա այնպիսի խնդիրներին, որոնք անուղղակի կերպով իրենց բացասական ազդեցությունն են ունենում ընդհանուր մրցակցային դաշտի վրա:

ՏՄՊՊՀ նախագահը իր խոսքում ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հանձնաժողովը մշտապես հետևողականորեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տնտեսական մրցակցության ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման, օրենսդրության վերաբերյալ փորձագիտական գնահատականների ինչպես նաև մեր երկրում տնտեսական մրցակցության բարելավմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հանձնաժողովի կողմից վերջին տարիներին մրցակցության ոլորտում արձանագրած առաջընթացը, կատարված էական աշխատանքն ու վստահություն հայտնել, որ առաջիկա 5 տարիների համագործակցությունը էլ ավելի կնպաստի բարեփուխումների ընթացքին ու ոլորտի նոր ձեռքբերումներին:

 

 

 

 

15/02/2019
 2019
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.