SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը. Օրակարգում մրցակցային դաշտի բարեփոխումներն են

 ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցակցային իրավիճակի բարելավման, մեր երկրում հավասար մրցակցային պայմանների ապահովմանն ուղղված քայլերի իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները: Քննարկման օրակարգում էին նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին և դրանց փոփոխություններին առնչվող հարցերը՝ միտված մեր երկրում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար առավել բարենպաստ մրցակցային միջավայր ձևավորելուն:

 ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին ներկայացրել է տնտեսական մրցակցության ոլորտում ունեցած ձեռքբերումները, անդրադարձել միջազգային հեղինակավոր կառույցների, մասնավորապես Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներին, ըստ որի մեր երկիրը շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով բարելավել է դիրքերը միանգամից 9 կետով և այժմ գտնվում է 19-րդ հորիզոնականում՝ ընդգծելով, որ սա խիստ էական առաջընթաց ու ձեռքբերում է: Ա. Շաբոյանը խոսել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք այլ հարցերի, մասնավորապես մրցակցության բարելավման ուղղությամբ կատարված գործուն քայլերի ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

 ՏՄՊՊՀ նախագահը իր խոսքում ընդգծել է, որ Հանձնաժողովը կարևորում է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը և շարունակում է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ տնտեսական մրցակցության ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման, օրենսդրության վերաբերյալ փորձագիտական գնահատականների ինչպես նաև մեր երկրում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով:

 

14/02/2019
 2019
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.