SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
«Վագա Ֆարմը» դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ ՏՄՊՊՀ-ին՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում բողոք է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունների: «Վագա Ֆարմը» տեղեկացնում է, որ իր մեծածախ և մանրածախ վաճառքի համար որոշ դեղեր ձեռք է բերում վերոնշյալ երկու ընկերություններից: Ըստ բողոքի, ոլորտում գործող այլ տնտեսվարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց հանդեպ անհամեմատ ավելի մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառվում: «Վագա Ֆարմը» նշում է, որ ինքը չի կարողանում մրցակցել հավասար պայմաններով, քանի որ մյուս ընկերությունները, իրենց տրամադրված ավելի մեծ զեղչերի հաշվին, կարողանում են վարել ավելի ճկուն գնային քաղաքականություն: Դիմումատուն նշում է նաև, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ ևս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով:

Վերոնշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, այսօր Հանձնաժողովում կայացել է հարցի քննարկում՝ «Վագա Ֆարմ», «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի պատասխան «Վագա Ֆարմի», վերոնշյալ ընկերությունները խնդրի վերաբերյալ Հանձնաժողովին հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ մասնավորապես նշելով, որ իրենց կողմից կիրառվող զեղչային քաղաքականությունը չի որոշվում միայն պատվիրատուի ձեռք բերված դեղորայքի ծավալներով, գործում են նաև այլ չափանիշներ: Ըստ էության, չժխտելով դեղորայքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հանդեպ զեղչային տարբեր քաղաքականություն կիրառելու հանգամանքը, նրանք Հանձնաժողովին տեղեկացրեցին, որ զեղչեր կիրառելիս առաջնորդվում են առավելապես երկարաժամկետ պայմանավորվածությունների, տնտեսվարողի կանխատեսելիության, առաջարկվող դեղորայքի ողջ տեսականիի ձեռքբերման, դեղատների ցանցերում ճիշտ ներկայացվածության և մի շարք այլ չափանիշների հիման վրա: Բացի այդ, նրանք նշեցին նաև, որ զեղչեր տրամադրում են բոլոր ձեռքբերողներին, իսկ հավելյալ զեղչեր՝ ոչ բոլորին:

ՀՀ մրցակցային մարմինը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում կիրականացնի համակողմանի ուսումնասիրություն և առաջիկայում կհրապարակի խնդրի վերաբերյալ իր որոշումը:

 

 

14/12/2018
 2018
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.