SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով. Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. Այն 100 %-ով բուսական ծագման է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

ՏՄՊՊՀ կողմից կատարված կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է «Արզնի կաթի» կողմից անբարեխիղճ մրցակցության գործողության փաստը


ՀՀ Մրցակցային մարմինը հարուցել է վարչական վարույթ «Հետք» լրատվամիջոցի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» վերնագրով հոդվածի հիման վրա : Տեղեկացնենք, որ խմբագրության կողմից «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա հանձնված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ կարագի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ բաղադրության մեջ առկա է բուսայուղ, ինչը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում է: Կարագ կարող է կոչվել բացառապես կաթից պատրաստված արտադրանքը:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը, սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացրել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանումով ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված է. «սեփական անարատ կաթից», ինչպես նաև «մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:  Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են կարագի մասով իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում:

Նույն ֆերմայի, նույն կովերի կաթից արտադրված կարագի 1 կգ գինը 2 ամսվա ընթացքում բարձրացել է ավելի քան 1500 դրամով


Խախտում կատարած ամիսների ընթացքում, ընկերության «քաղցրասերուցքային կարագ» կոչվող արտադրանքի մեկ տուփը վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության և նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ: Գնային այս խիստ էական տարբերությունը ընկերության ներկայացուցիչները բացատրել են սեփական ֆերմա ունենալու հանգամանքով, նշելով, որ կաթի ինքնարժեքը իրենց արտադրությունում ցածր է: Սակայն, ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթը հարուցելուց հետո, «նույն ֆերմայի, նույն կովերի կաթից» պատրաստված կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ, կամ 1 կիլոգրամի արժեքը 2600-ից՝ 4200 դրամ:

Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռի մեջ ևս առկա է բուսական յուղ

Հանձնաժողովը շարունակում է նաև ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Այս փուլում դիտանցումներ են իրականացվել ընդհանուր առմամբ 2 տասնյակ մանկապարտեզներում՝ կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն հետևյալ մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում ևս հայտնաբերվել է բուսական յուղ. « Երևանի Հ. 28 մանկապարտեզ», «Երևանի Հ. 157 մանկապարտեզ», «Երևանի Հ. 125 մանկապարտեզ», «Ժպիտներ» մանկապարտեզ, «Երևանի Հ. 101 մանկապարտեզ», «Երևանի Հ. 122 մանկապարտեզ»: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն, բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների: Նշենք նաև, որ կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ:


«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը նախկինում ևս նույն խախտման համար հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում


Հանձնաժողովը ֆինանսական պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել նաև այն հագամանքը, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը վնաս է պատճառել հանրային շահին, իր արտադրանքը իրացրել է հանրապետության ողջ տարածքում՝ մոլորեցնելով սպառողներին: Բացի այդ, իր վարքագծով անբարեխիղճ է գործել նաև մրցակիցների հանդեպ: Բուսական յուղի օգտագործման շնորհիվ և կարագի, և կաթնաշոռի պարագայում կարողացել է էժան ինքնարժեքով արտադրանք առաջարկել` ստանալով մրցակցային առավելություն մյուս արտադրողների հանդեպ: Պատասխանատվության չափի կիրառման հարցում որոշիչ դեր է ունեցել նաև խախտման կրկնակիության հանգամանքը: Ընկերությունը 2014թ-ին դարձյալ հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:

 

 

14/11/2018
 2018
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.