SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ որոշմամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով

Այսօր՝ նոյեմբերի 7-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով: Պատասխանատվությունը կիրառվել է գերիշխող դիրքի չարաշահման համար:

«Արազեն» հայ-գերմանական ՀՁ ընկերությունը, «Վեոլիա Ջրի» պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում. Վերջինս դադարեցնել է արտադրությունը
ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը, տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և այս պահին դադարեցրել է արտադրությունը: Մասնավորապես, ըստ «Արազենի» դիմում-բողոքի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը զբաղեցնում է մենաշնորհ դիրք: Վերջինս զբաղվում է նաև ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ: Միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ: Գնման գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, և «Վեոլիա Ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների ևս, մասնավորապես՝ իրենց գործելու այդ շուկայում: Մինչդեռ, ջրաչափերի ձեռքբերումը բաց և հրապարակային իրականացնելու պարագայում, իրենք ևս հնարավորություն կունենային առաջարկելու և իրացնելու իրենց արտադրանքը, տվյալ պարագայում՝ ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: Նախկինում առանց որևէ խնդրի, ընկերությունը համագործակցել է «Երևան ջուր» ՓԲ ընկերության հետ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է կամայական սկզբունքներով
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները: Սակայն, որևէ կոնկրետ չափորորշիչ որպես այդպիսին չի ներկայացվել: Միաժամանակ, Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իրենց կողմից արտադրվող բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «Վեոլիա Ջուրը», ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում հանդիսանում է ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողը, հետևապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովել հավասար մրցակցային պայմաններ:


«Վեոլիա Ջուրը» ջրաչափերը մինչև 3 անգամ թանկ գնով ձեռք է բերել. անարդյունավետ ծախսը 1 տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ
Համաձայն ուսումնասիրության, «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: Այսպես. 2017 թվականին «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը ըստ տեսակների կազմել է 8 400 և 9 500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 200 դրամից՝ հասնելով առավելագույնը 7 000 դրամի: Այս տարի ևս ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 300-ից մինչև 7 600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով` 2017-ին,  ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:
Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ. ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից: Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ «Արազեն» ընկերության կողմից արտադրվող ջրաչափերը որակապես բավարարում են բոլոր պահանջներին, այս հանգամանքը «Վեոլիա Ջրի» կողմից երբևիցե կասկածի տակ չի առնվել:

«Վեոլիա Ջրի» վարքագիծը անհավասար պայմաններ է ստեղծել տվյալ շուկայում գործող տնտեսվարողների համար

ՏՄՊՊՀ որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա Ջրի» վարքագիծը հանդիսանում է օրենքի խախտում: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար՝ նրանց հնարավորություն տալով մրցակցելու, ինչը չի արվել: Ավելին, գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60 տոկոսով:
Հարկ է ընդգծել մի էական հանգամանք ևս. «Վեոլիա Ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել նույն որակական հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ, ֆինանսական առումով եղել է ոչ արդյունավետ ծախս:

 

 

07/11/2018
 2018
 Նոյեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.